Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՌԴ դիրքորոշումը չի փոխվել. Զախարովա
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՌԴ դիրքորոշումը չի փոխվել: Ճեպազրույցին այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի՝ մի շարք պատմական էքսկուրսներ պարունակող երկար հարցին այն մասին, թե պետք է արդյոք կարգավորման շուրջ բանակցությունները առանց որեւէ նախապայմանների անցկացվեն:
«Ձեր բավականաչափ երկար հարցին ես բավականաչափ կարճ պատասխան ունեմ: Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ եւ բոլորին շատ լավ հայտնի է», - ասել է Զախարովան: