ԱՄՆ-ում Amazon-ի մոտ 90 վաճառակետ կփակվի
Առցանց առևտրով զբաղվող հայտնի Amazon ընկերությունը մտադիր է փակել ԱՄՆ-ում գտնվող մանրածախ առևտրի բոլոր 87 վաճառակետերը, գրում է Reuters գործակալությունը:
Ընկերության ներկայացուցիչները հաստատել են տեղեկությունը: Նրանք պարզաբանել են, որ ամերիկյան 21 նահանգների տարածքում գտնվող վաճառակետերը, որոնց մեծ մասը տեղակայված է առևտրի կենտրոններում, մինչև ապրիլի վերջ ամբողջությամբ կփակվեն:
Ընկերությունն իր մտադրության մասին արդեն հայտնել է վաճառակետերի աշխատակիցներին: Դեռևս պարզ չէ, թե ինչ ճակատագրի կարժանանան ընկերության՝ ԱՄՆ-ի սահմաններից դուրս գտնվող վաճառակետերը:
Օրերս հաղորդվել էր, որ Amazon-ը պատրաստվում է մթերային խանութների նոր ցանց բացել, որոնցից առաջինը կգործի արդեն 2019թ.-ին: Ամերիկյան մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Սան Ֆրանցիսկոյում, Չիկագոյում, Վաշինգտոնում և Ֆիլադելֆիայում, ընկերության տասնյակ նոր վաճառակետեր կբացվեն:
Նախատեսվում է, որ առաջին խանութը կբացվի տարեվերջին՝ Լոս Անջելեսում: