Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ ու ներկայացրել բանակցային գործընթացի շուրջ իրավիճակը
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակությանը, գրում է «Թրենդ» գործակալությունը:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ դեմ առ դեմ հանդիպումից հետո նախարարները բանակցությունները շարունակել են պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված ձևաչափով:
Մամեդյարովը գործող նախագահին տեղեկացրել է Ղարաբաղյան հակամարտության շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցությունների ներկայիս վիճակի մասին:
Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ բանակցային գործընթացում Բաքվի դիրքորոշումն անփոփոխ է:
Լայչակն իր հերթին նշել է, որ տվյալ այցը հակամարտության շուրջ իրավիճակի վերաբերյալ կարծիքների փոխանակման լավ հնարավորություն է: