Ծիր կաթինում միլիարդավոր վտանգավոր մոլորակներ են գտել
Նիդեռլանդների Լեյդենյան համալսարանի գիտնականները պարզել են, որ Ծիր կաթինում կարող են միլիարդավոր թափառող մոլորակներ լինել, որոնք մեծ զանգված ունեն, գնդաձեւ են, սակայն գրավիտացիայով կապված չեն որեւ է աստղի հետ։ Այդպիսի օբյեկտները ազատ լողում են տիեզերական տարածքում եւ կարող են բախվել այլ մոլորակների հետ, ներառյալ՝ Երկիրը՝ հայտնում է Science Alert-ը։
Պարզվել է, որ 357 մոլորակներ (16,5 տոկոս) լքել են իրենց համակարգերը 11 միլիոն տարվա ընթացքում եւ սկսել են թափառել տիեզերական տարածքում։ Ընդ որում, 282 մոլորակներ լքել են կուտակումները, 75-ը բախվել են ծնող աստղի հետ, իսկ 34-ը՝ այլ մոլորակի հետ։ Եթե մոդելավորման արդյունքները դիտարկենք Ծիր կաթինի տեսանկյունից, ապա թափառող մոլորակների ընդհանուր թիվը կարող է 16,5-100 մլրդ-ի հասնել։
Համարվում է, որ Ուրանի առանցքի թեքության մեծ անկյունը կապված է ազատ սավառնող թռչող տիեզերական մարմնի հետ, որը մոլորակի չափ է։ Հնարավոր է նաեւ, որ Արեգակնային համակարգի չհայտնաբերված 9-րդ մոլորակը եւս վռնդված է եղել, մինչեւ նրան հափշտակել է Արեւի ձգողականությունը։