Եթե Թուրքիան, ի վերջո, գնի ռուսական C-400-ները, դա հստակ ու լուրջ հետևանքներ կունենա. Պենտագոնի ներկայացուցիչ
Ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը Թուրքիայի կողմից կարող է հստակ հետևանքներ ունենալ այդ երկրի համար, այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկ Պահոնը, գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
Նա նշել է, որ իրենք այլընտրանքային ճանապարհներ են փնտրում Թուրքիայի օդային պաշտպանական համակարգերը զարգացնելու համար, սակայն եթե ի հեճուկս դրա Թուրքիան, ի վերջո, գնի Ռուսաստանից C-400 –երը, դա կունենա բավականին լուրջ հետևանքներ:
Հիշեցնենք, որ C-400-ի գնման գործարքը Թուրքիային արժեցել է 2 մլրդ ԱՄՆ դոլար: Համակարգերը Թուրքիային կմատակարարվեն արդեն 2019-ին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ ռազմական գերատեսչությունում քննարկում են, թե ինչ այլընտրանք կարելի է առաջարկել Թուրքիային ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի փոխարեն: