Հայր ու աղջիկ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով հայց են ներկայացրել իրար դեմ
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հայր ու աղջիկ հայց են ներկայացրել դատախազություն՝ փոխադարձաբար իրար մեղադրելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ 2019 թվականի հունվարի 14-ին քաղաքացի Մ. Ջ.-ն դստերը մեղադրել է իրեն և հանրապետության նախագահին մեղադրելու մեջ: Նա մանրամասնել է, որ աղջիկը՝ Ա.Թ.Ջ.-ն, վիրավորական արտահայտություններն արել է էլեկտրոնային փոստով իր հետ նամակագրության ընթացքում: Դիմումի հիմքով հետաքննություն է սկսվել, սակայն աղջկա նկատմամբ դատական հետապնդում սկսելու համար պետք է Թուրքիայի արդարադատության նախարարության թույլտվությունը:
Աղջիկը հերքել է մեղադրանքները՝ ցուցմունքում նշելով, որ ներկայացված հաղորդագրությունը հոր հասցեին արված արտահայտություն է, որն ինքն արել է հոր կողմից իրեն բարկացնող հաղորդագրություններին ի պատասխան:
Նա նաև ավելացրել է, որ հայրը, որի հետ իրենց հարաբերությունները լարված են, Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) հակառակորդ է և իրենց էլ նույն ոգով է փորձել դաստիարակել:
Ավելի ուշ աղջիկը հայց է ներկայացրել հոր դեմ՝ կրկին նախագահին վիրավորելու մեղադրանքով: Որպես հիմնավորում նշել է, որ հայրն իր սոցցանցի ընկերների հետ նամակագրության ընթացքում Էրդողանի ու այլ պաշտոնյաների նկատմամբ վիրավորանքներ է օգտագործում: