ԵԱՀԿ գործող նախագահն Ադրբեջանում է, որտեղ կքննարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակն Ադրբեջանում է, գրում է minval.az կայքը: Այցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի գլխավորած պատվիրակությանը:
Ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարել էր Բաքվում Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության զարգացման, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը քննարկելու մտադրության մասին:
Միրոսլավ Լայչակը հայտարարել է նաև Հայաստան այցելելու ծրագրերի մասին:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության հիմնական առաջնահերթությունը տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների կարգավորումը և կազմակերպության տարածքում հակամարտությունների կանխարգելումն է: