Որոշվել են աշխարհի լավագույն տեսարժան վայրերը
Սեւիլիայում Իսպանիայի հրապարակը հռչակվել է աշխարհի լավագույն տեսարժան վայր, հայտնում է Stasher-ը:
Ուղեբեռի պահպանման առցանց ծառայությունը կազմել է 99 զբոսաշրջային տեսարժան վայրերի ցուցակը: Վերլուծաբանները դրանց վարկանիշային միավորներ հատկացնելիս հաշվի են առել զբոսաշրջիկների արձագանքները, ամրագրման կայքերում տեղակայման օբյեկտների գնահատականները, տրանսպորտի հասանելիությունը, անվտանգության մակարդակը եւ Instagram-ում հիշատակումների քանակությունը:
Սեւիլիայում Իսպանիայի հրապարակից բացի, առաջին հնգյակի մեջ են մտել Շվեյցարիայում Մաթերհորն լեռը, Ֆրանսիայում Պյուի դյու Ֆու պատմական վերականգնումների պարկը, Իսպանիայում Կորդովայի տաճարային մզկիթը, ինչպես նաեւ Աբու Դաբիում (ԱՄԷ) շեյխ Զայդի Մեծ մզկիթը:
Տեսարժան վայրերի տասնյակի մեջ են մտել Ամստերդամում Վան Գոգի թանգարանը, Իսլանդիայում Երկնագույն բուստալճակը, Աթենքում Ակրոպոլիսը, Բուդապեշտում հունգարական խորհրդարանի շենքը եւ ԱՄՆ-ում Գրեյթ Սմոքի Մաունթինս արգելոցը:
Ցուցակի է մեջ է մտել նաեւ Սանկտ Պետերբուրգում Պետական էրմիտաժը՝ գրավելով 25-րդ տեղը: