Դոլարի փոխարժեքի վերելքը կանգ չի առնում. Եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 4-ին, կազմել է 490.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.50 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 556.58 դրամ (նվազել է 0.17 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 649.81 դրամ (աճել է 1.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.46 դրամ (աճել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 245.47 դրամ, ոսկի՝ 20,696.96 դրամ, պլատին՝ 13,614.45 դրամ: