Վիկտորյա Սկրիպալը պատմել է «տառապանքների տարվա» մասին
Այս թեմայով
- Սկրիպալներին «թունավորողին» նկատել են ՌԴ գլխավոր հետախուզական վարչության գեներալի դստեր հարսանիքին (լուսանկար)
- Սերգեյ Սկրիպալը թունավորման դեպքից հետո առաջին անգամ զանգահարել է հարազատներին
- Սկրիպալների գործով ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ
- Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակը վատացել է
Ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ազգականուհին՝ Վիկտորյա Սկրիպալը РИА Новости-ի հետ զրույցում պատմել է, որ անցած տարին իր ընտանիքի համար «տառապանքների տարի էր», սակայն ինքը չի կորցնում հավատը, որ կհասնի ճշմարտության ու կտեսնի հարազատներին:
Վիկտորյա Սկրիպալի խոսքով՝ իրենք որևէ տեղեկություն չունեն ազգականների՝ Սերգեյ և Յուլյա Սկրիպալների մասին: «Մեր ընտանիքի համար դա տառապանքների տարի էր, որն ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց», - խոստովանել է Վիկտորիան:
Նա նաև նշել է, որ Սերգեյ Սրիպալի մայրը՝ 90-ամյա Ելենա Յակովլևան, մինչ օրս տեղյակ չէ պատահարի բոլոր մանրամասներին: «Նրան ասել են, որ Յուլյան Սերյոժայի հետ Մեծ Բրիտանիայում անհետ կորել են, որ մենք չգիտենք, թե նրանք որտեղ են», - պատմել է Վիկտորիան:
Նա նաև ենթադրել է, որ այս տարում ևս որևէ լուր չեն ստանա իրենց ազգականներից, քանի որ դա «ձեռնտու չէ Մեծ Բրիտանիային»: «Սակայն մենք շարունակելու են ձգտել ճշմարտության: Հույսը վերջում է մեռնում: Իհարկե, մենք շարունակելու ենք հուսալ ու պայքարել», - նշել է նա:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսման համար ՌԴ-ում դատապարտված Սերգեյ Սկրիպալն ու իր դուստրը մեկ տարի առաջ՝ 2018-ի մարտի 4-ին, անգլիական Սոլսբերի քաղաքում թունավորվել էին իրենց տան բռնակին քսված նյարդապարալիտիկ նյութով:
Պաշտոնական Լոնդոնը պնդում է, որ հարձակման հետևում կանգնած է Մոսկվան: Ռուսաստանը կտրուկ հերքում է մեղադրանքը:
Ավելի ուշ բրիտանական կողմը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորման գործում գլխավոր կասկածյալներ Ալեքսանդր Պետրով ու Ռուսլան Բոշիրով անուններով ներկայացող անձինք Գլխավոր հետախուզական վարչության գաղտնի գործակալներ են: