Իգոր Կրուտոյը պատմել է իր լսողության կորստի մասին
Ռուս կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը ծննդյան 65-ամյակի նախաշեմին պատմել է, որ փոքր տարիքում հիվանդության հետևանքով կորցրել է ձախ ականջի լսողությունը, Газета-ի փոխանցմամբ` հայտնել է Starhit-ը:
Աղբյուրը նշել է, որ հիվանդության ընթացքում օգտագործած դեղորայքի պատճառով կոմպոզիտորի մոտ բարդություններ են առաջացել, արդյունքում` Կրուտոյը կորցրել է ձախ ականջի լսողությունը:
Կոմպոզիտորը խոստովանել է, որ միայն մոր շնորհիվ է նա հաջողության հասել երաժշտության բնագավառում: Մայրը պնդել է, որ որդին զբաղվի երաժշտությամբ, և միայն նրա շնորհիվ Կրուտոյը հետագայում փայլուն ավարտել է երաժշտական դպրոցը: