Ուկրաինայի նախագահի թեկնածու Զելենսկին խոստացել է Պորոշենկոյին բանտ նստեցնել
Այս թեմայով
- Ինչ է կատարվում Կիեւում եւ նրա մատույցներում
- Ուկրաինայում եւ նրա շուրջ իրադարձությունների զարգացումը վերջին ժամերին
- Պուտին. Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու փորձերը Ռուսաստանը որպես հակամարտությանը մասնակցություն կդիտարկի
- Ուկրաինայի անվտանգության ծառայություն կողմից ձերբակալության ժամանակ սպանվել է ուկրաինական կողմի բանակցողներից մեկը՝ Դենիս Կիրեևը
Ուկրաինայի նախագահական մրցապայքարը գլխավորող շոումեն, հումորիստ Վլադիմիր Զելենսկին վրդովվել է այն բանից, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է համարել ապօրինի հարստացման համար պաշտոնյաներին քրեական պատասխանատվության ենթարկելը:
«Ներկայիս կառավարությունը ցանկանում է իր հետ վերցնել ժողովրդից ու պատերազմող բանակից խլածը»,- ասվում է «Զելենսկիի թիմ»-ի ֆեյսբուքյան էջում:
Զելենսկին հերթական անգամ մեկնաբանել է երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ «Թեկնածուները շատ են, սակայն նախագահը մեկն է» նախընտրական կարգախոսը:
«Թեկնածուները շատ են, սակայն նրանցից մեկը, անկասկած, ճաղերի ետևում կհայտնվի»,- հայտարարել է Զելենսկին:
Զելենսկին գլխավորում է նախագահի թեկնածուների վարկանշային աղյուսակը: Նրան հետևում են գործող նախագահ Պորոշենկոն և «Հայրենիք» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն:
Ուկրաինայի նախագահական ընտրությունները կկայանան մարտի 31-ին: Երկրի ղեկավարի պաշտոնին 44 թեկնածու է հավակնում: