Ադրբեջանի ԱԳ նախարարության պատասխանը ՀՀ Պնախարարին
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ մեկնաբանել է ՀՀ Պնախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանն իր ռազմական մարտավարությունը փոխում է պաշտպանականից հարձակողականի։ Հայտարարությունում մասնավորապես ասված է, որ «Ադրբեջանին Հայաստանի պաշտոնատարների էժանագին հայտարարություններով, որոնք ունեն քարոզչական նշանակություն, վախեցնել հնարավոր չէ»։ Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունում խորհուրդ են տվել Դավիթ Տոնոյանին ամենեւին չունենալ այն կարծիքը, որ հիմա 90-ական թթ են, երբ Ադրբեջանը թաղված է եղել ներքին խմորումների մեջ։ Ընդ հակառակը, ըստ Բաքվից հնչած հայտարարության, ներկայումս «Ադրբեջանը ունի բավարար ուժեր ազատագրելու իր գրավյալ տարածքները»։ Հայտարարությունում նաեւ կոնկրետ մեղադրանք կա ուղղված Երեւանին՝ ագրեսիայի քաղաքականություն իրականացնելու մեջ։