Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել՝ հայտնում է Tasnim-ը՝ հղում կատարելով Զարիֆի Instagram-ին։
Մայրերի օրվա առթիվ արած իր հայտարարության մեջ Զարիֆը հաստատել է, որ հեռանում է իր պաշտոնից։ «Ես շատ երախտապարտ եմ Իրանի թանկագին եւ համարձակ ժողովրդին վերջին 67 ամիսների ընթացքում։ Իմ անկեղծ ներողությունն եմ հայտնում ծառայությունը շարունակել չկարողանալու համար եւ իմ աշխատանքի ընթացքում բոլոր թերությունների համար»,- ասել է նա։
IRNA-ն հայտնում է, որ Իրանի ԱԳՆ մամուլի փոխխոսնակը հաստատել է Զարիֆի հրաժարականի մասին լուրը։