Թալանել են գեներալ Մանվել Գրիգորյանի որդու տունը, տարել նրա հրացանը, հագուստը, թանկարժեք իրեր
Այս թեմայով
- Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը. մյուս միջնորդությունը կքննվի հաջորդ դատական նիստին
- Առողջապահության նախարարը հաճույք է ստանում Մ.Գրիգորյանի խոշտանգման փաստով
- Տեղափոխելու ընթացքում Մանվել Գրիգորյանին կարող էինք կորցնել. հիմա գիտակցության է եկել. ԲԿ-ի տնօրեն
- Հնարավոր է 1 ամսից մահանա, 1 օրից, եթե այսպես շարունակվի․ Մանվել Գրիգորյանի առողջականը վատթարացել է
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափի գողության փաստով․ հայտնում է Shamshyan.com-ը։
Երեկ՝ փետրվարի 24-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Էջմիածին քաղաքի բնակիչ, 35-ամյա Հռիփսիմե Հակոբյանը և հայտնել, որ փետրվարի 23-ին, այցելել է Արշալույս գյուղի 17-րդ փողոցում գտնվող իր առանձնատուն, եւ տեսել, որ առաջին հարկի խոհանոցի պատուհանի երկաթյա ճաղավանդակը կոտրված է, իսկ տունը տակնուվրա արված: Հ. Հակոբյանը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք տան սենյակներից գողացել են տարբեր առարկաներ, նկարներ և այլ թանկարժեք իրեր․ գողացել են նաև ամուսնուն՝ 40-ամյա Կարեն Գրիգորյանին պատկանող հագուստը, ինչպես նաև «Վինչեստեր» տեսակի հրացանը ՝ պատյանի և փաստաթղթերի հետ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ըստ աղբյուրի՝ Կ. Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է՝ Էջմիածնի նախկին քաղաքապետը: