Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ալիեւ-Փաշինյան հանդիպման նախապատրաստման մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման նախապատրաստման մասին։
Ինչպես տեղեկացնում է Trend-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւային, այս պահին հանդիպման ժամկետի մասին տեղեկություն չկա։
«Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են»,- հավելել է նա։