Էնիո Մորիկոնեն քննադատել է կինոռեժիսորներին երաժշտությունը վատ հասկանալու համար
Հանրահայտ իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն, որը երաժշտություն է գրել տասնյակ ֆիլմերի համար, կտրուկ քննադատությունների է ենթարկել կինոռեժիսորներին՝ հայտարարելով, որ նրանցից շատերը լավ չեն հասկանում երաժշտությունը:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, երաժիշտն իր մտքերով կիսվել է իր ստեղծագործական կյանքի մասին հարցազրույցների հիման վրա կազմված «Էնիո Մորիկոնե. Իր իսկ բառերով» գրքում (Ennio Morricone: In His Own Words):
Մասնավորապես, իտալացին հիշել է ռեժիսոր Ջոն Քարփենթերի հետ կապված միջադեպը, որը նրան հանձնարարել էր երաժշտություն գրել ֆիլմերից մեկի համար: «Նա հազիվ թե մի բառ ասաց», - հիշել է Մորիկոնեն: