Վոլոչկովայի նոր իմիջը ծիծաղեցրել է համացանցի օգտատերերին
Այս թեմայով
- Անաստասիա Վոլոչկովան ռուսական բաղնիքից տեսանյութ է հրապարակել
- Անաստասիա Վոլոչկովան սկանդալ է բարձրացրել կարանտինի ընթացքում փակ վանքում
- «Շպագատ» ձիու վրա․ Անաստասիա Վոլոչկովան իր հայտնի «շպագատի» հերթական լուսանկարն է հրապարակել (լուսանկար)
- «Նա 17 փեսացու կունենա մեկ շաբաթում». Կուշանաշվիլին գաղտնազերծել է Վոլոկովայի առեղծվածային սիրելիի հետ կապված պատմությունը
Հայտնի ռուս բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան որոշել է կտրուկ փոփոխություն կատարել։ 43-ամյա աստղը երկրպագուներին է ներկայացել նոր սանրվածքով։ Նոր իմիջով լուսանկարը նա տեղադրել է իր Instagram-ում։ Վոլոչկովան կարճ սանրվածքով է, սիկ այս ամենը սիրելիին ուրախացնելու համար։
«Տոնի կապակցությամբ որոշեցի փոքր-ինչ փոփոխել իմիջս։ Սիրելիս գնահատեց։ Հրաշալի է, երբ կա այն մեկը, ում ցանկանում ես սիրոլ եւ հաճելի բան անես», - մեկնաբանել է նոր լուսանկարը՝ Վոլոչկովան։
Երկրպագուները ամենայն հավանականությամբ չեն գնահատել նոր կերպարը։ Քանի որ արժանացել է 11 հազար լայքի, իսկ պարուհու էջն ունի մոտավորապես մեկ միլիոն հետեւորդ։ Ցավոք որոշ ժամանակ առաջ վատ մեկնաբանությունների պատճառով հայտնի պարուհին փակել է մեկնաբանությունների հատվածը։ Սակայն փոփոխությունների վերաբերյալ մեկնաբանությունների կարելի է գտնել նաեւ այլ հարթակներում, որոնք հիմնականում վատն են։