Հայտնիներ, որոնք չեն թաքցնում պլաստիկ վիրահատությունների ենթարկվելու փաստը (լուսանկարներ)
Հաճախ է պատահում, երբ հայտնիները գաղտնի են պահում պլաստիկ միջամտությունների փաստը՝ վստահեցնելով, որ իրենց գեղեցիկ արտաքինն առողջ ապրելակերպի արդյունք է: Անյուամենայնիվ, նրանց շարքում քիչ չեն այնպիսի կանայք, որոնք խոստովանում են, որ ստիպված են եղել հանուն երիտասարդության ու գեղեցկության դիմել բժիշկների ու կոսմետոլոգների օգնությանը:
AdMe.ru կայքը ներկայացրել է այն հայտնիների ցանկը, որոնք հրապարակայնորեն խոստովանել են պլաստիկ վիրահատությունների ենթարկվելու փաստը:
Ստորև ներկայացնում ենք նրանցից մի քանիսին.
Բրիթնի Սփիրս
Հանրահայտ երգչուհին չի թաքցնում, որ սեփական պլաստիկ վիրաբույժն ունի: Բոլոր հնարավոր միջամտություններից երգչուհին խոստովանել է միայն շուրթերի ծավալի մեծացումը ֆիլերների միջոցով:
Քրիսի Թեյգեն
Ամերիկացի մոդելը պատմել է Twitter-ի իր հետևորդներին, որ իր մարմնի վրա, բացի այտերից, ոչինչ բնական չէ: Ավելի ուշ պարզվել է, որ դա կատակ է և որ միակ վիրահատական միջամտությունը, որին Թեյգենը դիմել է, թևատակերի լիպոսակցիան է:
Վիկտորյա Բեքհեմ
Բեքհեմն արհեստականորեն մեծացրել է կրծքերը, սակայն ավելի ուշ զղջացել է և խորհուրդ է տալիս երիտասարդ կանանց հանուն նորաձևության չփոխել սեփական մարմնի կառուցվածքը:
Թայրա Բենքս
Թոփ մոդելը կարիերայի սկզբում քթի վիրահատության է ենթարկվել:
Քլոե Քարդաշյան
Քլոեն խոստովանել է, որ ֆիլերների միջոցով դեմքի կոնտուրային պլաստիկա է իրականացրել, սակայն գոհ չի եղել արդյունքից և շտապել է ազատվել ֆիլերներից:
Գվինեթ Փելթրոու
Դերասանուհու խոսքով՝ ինքն ամեն ինչ փորձել է, բացի վիրահատությունից, մասնավորապես՝ նա բոտոքսի միջոցով կոնտուրային պլաստիկայի է դիմել:
Իգգի Ազալիա
Հիփ-հոփ երգչուհին չի թաքցնում, որ մեծացրել է կրծքերը: Նրա քթի և կզակի ձևը նույնպես փոփոխվել են:
Ջենիֆեր Էնիսթոն
Հոլիվուդյան դերասանուհին ուղղել է քթի միջնապատը և բարելավել քթի ձևը:
Շեր
Շերը բացահայտ հայտարարել է քթի ու կրծքերի վիրահատության, ինչպես նաև դեմքի մաշկի ձգման մասին:
Նիկոլ Քիդման
Դերասանուհուն բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ են վերագրում, որոնցից Քիդմանը խոստովանել է միայն դեպքի կոնտուրային պլաստիկան: