Անգլիայում մեկ շաբաթում արաբական ծագմամբ երկու դեռահաս է սպանվել
Բիրմինհեմի ոստիկանությունը հրապարակել է երկրորդ դեռահասի անունը, որը սպանվել է այս շաբաթ, գրում է Press Association-ը:
Ուեսթ Միդլենդս կոմսության ոստիկանությունը հրատարակությանը հաղորդել է, որ չորեքշաբթի այգու մոտ մահացու ծակած վերքով հայտնաբերվել է 16-ամյա Աբդուլա Մուհամմեդը:
Վերջին հարձակման հետեւանքով, որը տեղի է ունեցել տարրական դպրոցի, մզկիթի եւ առողջական կենտրոնի հարակից տարծքում, վիրավորվել է նաեւ 15-ամյա դեռահաս:
Դեպքից մեկ շաբաթ առաջ վերջին ողբերգության վայրից քիչ հեռու ծակած վերքից մահացել է նաեւ ուսանող Սիդալի Մոհամմեդը:
Ոստկիանապետի տեղակալ Լուիզա Ռոլֆը հայտնել է, որ ոստիկանությունն ամեն ինչ կանի այդ սպանությունների մեղավորներին գտնելու համար:
Նա նաեւ դիմել է հասարակությանը՝ կոչ աբելով օգնել ոստիկանությանը բացահայտել այդ ողբերգական սպանությունը եւ պաշտպանել երիտասարդներին: