Իմ որդիները չեն ցանկանում նախագահ դառնալ․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհել է նախագահի աշխատանքի բարդություններից։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Լուկաշենկոն հայտնել է, որ ոչ ոքի չէր ցանկանա պետության ղեկավարի կյանքով ապրել, իսկ իր որդիները այդ պաշտոնը զբաղեցնել չեն ցանկանում։ «Իմ բոլոր որդիները նախագահ դառնալ չեն ցանկանում»,- նշել է նա:
Լուկաշենկոն նշել է, որ նախագահի կյանքը հասկանալու համար պետք է ապրել այն, սակայն դա ինքը ոչ ոքի չի ցանկանա:
Բելառուսի նախագահն իր գրաֆիկը խիստ ծանրաբեռնված չի համարում, սակայն խոստովանել է, որ հոգսերի պակաս չկա: