Բակո Սահակյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակել
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ է նշանակվել:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունից:
«Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,-ասված է հաղորդագրության տեքստում: