Վիետնամում Թրամփի անվտանգությունը կապահովեն ավելի քան 200 գաղտնի գործակալներ
Վիետնամում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգությունը կապահովեն ամերիկյան գաղտնի ծառայության ավելի քան 200 գաղտնի գործակալներ, հաղորդում է VnExpress-ը:
Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահի անվտանգությունն ապահովող աշխատակիցները Վիտենամ կժամանեն 4 ինքնաթիռներով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը Վիտետնամում տեղաշարժվելու է այպես կոչված The Beast (գազան) մեքենայով:
Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-28-ը Վիետնամի Հանոյ մայրաքաղաքում:
Նշվում է, որ միջոցառումը պետք է տեղի ունենա Հանոյում գտնվող կառավարական հյուրատանը: