11-ամյա ավստրալացի ջութակահարը, անտեսելով արնահոսող քիթը, ավարտել է հրաշալի ելույթը (տեսանյութ)
Տասնմեկամյա տաղանդավոր ջութակահար Քրիստիան Լին Մելբուռնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալու ընթացքում տհաճ իրավիճակում է հայտնվել, սակայն պատվով դուրս եկել դրանից:
Ինչպես նշում է Daily Mail-ը, բեմի վրա նվագելու ժամանակ ավստրալացի երաժշտի քիթը սկսել է արնահոսել: Սակայն կանգ առնելու, օգնություն խնդրելու փոխարեն նա շարունակել է իր ելույթը:
Ի վերջո երաժշտության ավարտվելուց հետո Լիին է մոտեցել նվագավար Բենջամին Նորթը, որը շատ տպավորված է եղել տղայի պահվածքով ու թաշկինակով մաքրել է նրա քիթը:
Նվագավարն ընդգծել է, որ փոքրիկ Քրիստիանը, անտեսելով արնահոսող քիթը, ավարտել է հրաշալի ելույթը: