Փաշինյանը պետք է հիշի, որ գալու է նաեւ «դո սվիդանիա» ասելու ժամանակը
Ժամանակին լրագրող, իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին` խոստումներ չկատարելու եւ հակասական հայտարարություններ անելու մեջ։ Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Պարզվում է, որ դառնալով իշխանություն, Նիկոլնն այս նոմինացիայում անգերազանցելի է։
Որոշեք ինքներդ։
2017-թի աշնանը Փաշինյանը նախաձեռնում է Եվրասիական միությունից դուրս գալու լսումներ, իսկ արդեն 2018-թ մայիսին հայտարարում ճիշտ հակառակը։
2018-թի ամռանը հայտարարում է թե կոռուպցիա չկա, իսկ 2019-թ ձմռանը ժողովուրդը Նիկոլից հակառակն է լսում։
Կոռուպցիա կա փաստորեն։
2018-թ. օգոստոսին հայտարարում է, թե մարտի 1-ի դեպքերը բացահայտված են։
Բայց առ այսօր 10-ը զոհերի վերաբերյալ կոնկրետ բան չկա։
Կարմիր գծեր եւ տեսախցիկներ հանելու, գազի գինը էժանացնելու, ՀԱՊԿ -ում գլխավոր քարտուղար ունենալու, թռիչքային զարգացում ապահովելու ու այդ ամենին «կախարդական փայտիկով» հասնելու խոստումներն էլ Փաշինյանն այլեւս չի արտասանում։
Զիմզիմովից «սերդեչնիյ պրիվետ» ուղարկելուց առաջ պետք է հիշի, որ գալու է նաեւ «դո սվիդանիա» ասելու ժամանակը։
Հ.Գ. Երջանկություն է, երբ այն ինչ դու ասում ես եւ անում, գտնվում են լիակատար ներդաշնակության մեջ։
Մահաթմա Գանդի»: