Թուրքիայում աշակերտուհիները դաժանորեն ծեծել են դասընկերուհուն
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Այդին նահանգի Դիդիմ քաղաքում երեք աշակերտուհիները փողոցում ծեծել են դասընկերուհուն: Միջնակարգ դպրոցի մի քանի աշակերտ նկարահանել է ծեծը եւ տարածել սոցցանցերով, գրում է rusturkey.com-ը:
«Միջնակարգ դպրոցներից մեկի աշակերտուհու ծնողները իրենց դստեր՝ 15-աամյա Ա.Մ.Կ.-ին ծեծելու մասին հայտնել են ոստիկանությանը, դիմումին կից ներկայացվել է պետական հիվանդանոցի կողմից ծեծի հետքերի վերաբերյալ տրված տեղեկանքը եւ սոցցանցերում տարածված տեսանյութը»,-ասել է շրջանային վարչության ոստիկանության քննիչ Ահմետ Փոյրազը:
Ըստ ոստիկանների՝ աղջկա ծեծի կասկածյալները հարցաքննության են հրավիրվել անչափահաների գործերով բաժանմունք: Աշակերտուհիները չեն հերքել իրենց մեղքը՝ մանրամասն նկարագրելով կատարվածը:
«Ըստ ձերբակալվածների՝ ծեծը ինքնաբուխ չի եղել, այն նախապես ծրագրվել է»,- ասել է Փոյրազը:
Ենթադրաբար աշակերտների միջեւ վեճն առաջացել է Ա.Մ.-ի նկատմամբ անձնական անբարյացակամության հողի վրա, որին ուսուցիչները նկարագրում են որպես ջանասեր, բայց չշփվող աշակերտուհու: