Հնդկաստանում ալկոհոլային թունավորման հետևանքով 50 մարդ է մահացել
Հնդկաստանի հյուսիս-արևելքում ալկոհոլային թունավորման հետևանքով առնվազն 50 մարդ է մահացել, ևս 50-ը գտնվում են հիվանդանոցում: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ` հայտնում է Associated Press-ը:
Ավելի վաղ հաղորդել էր 17 զոհի և 40 տուժածի մասին:
Աղբյուրի փոխանցմամբ` ոստիկանությունը հայտնել է, որ մահացածները Ասսամի նահանգի թեյի տնկարկների աշխատակիցներ են: Նրանք խմել են ցածրորակ լիկյոր, որի բաղադրության մեջ մետանոլ է եղել: Աշխատակիցները ոգելից են խմել աշխատավարձ ստանալու կապակցությամբ:
Նշվում է, որ ալկոհոլ արտադրող ընկերության սեփականատերը և ևս չորս անձ ձերբակալվել են:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի սկզբին Հնդկաստանի հյուսիսային Ուտտար Պրադեշ և Ուտտարակխանդ նահանգներում ցածրորակ ալկոհոլային խմիչքի օգտագործման հետևանքով ավելի քան 110 մարդ էր մահացել: