Փոլադ Բյուլբյուլօղլուի համար սոցցանցերը տանկերից ահարկու զենք են
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հայտարարել է, որ ժամանակակից աշխարհում սոցցանցերը ավելի ահարկու զենք են, քան տանկերը։ Անդրադառնալով նաեւ չեչենա-ադրբեջանական միջադեպին, որը տեղի է ունեցել «Նեոլիթ» սրճարանում, դեսպանը այն համարել է կենցաղային միջադեպ, որը հարկ չկա ավելորդ ուռճացնելու։ Այս մասին նա ասել է «Говорит Москва» ռադիոկայանի եթերում։ Բյուլբյուլօղլին դժգոհել է, որ սոցկայքերում իբրեւ թե օրեր առաջ տեղի ունեցած ծեծկռուտքի մասին ինֆորմացիան հայտնվել է խեղաթյուրված վիճակում, ինչն էլ տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել, եւ իր իսկ խոսքերով, չարակամ մարդկանց ասպարեզ իջնելու համար հող ստեղծել։