Մանկապարտեզի գաղտնի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են դաստիարակչուհիները քաշքշում և հարվածում երեխաներին (տեսանյութ)
Իտալիայում ձերբակալել են մանկապարտեզի՝ ազգությամբ չինացի 2 դաստիարակչուհիների, որոնք մեղադրվում են երեխաներին շահագործելու և նրանց նկատմամբ բռնություն կիրառելու համար:
Ինչպես նշում է Daily Mail-ը, դեպքը տեղի է ունեցել Տոսկանա մարզի Պրատո քաղաքի չինական թաղամասի մանկապարտեզներից մեկում:
Մեղադրյալները 38 և 26 տարեկան են: Նրանք հայտնել են, որ իրենց երկրում «դաստիարակչական նման մեթոդներն» ընդունված են և որ իրենց ոչ ոք չի ասել, որ Իտալիայում չի կարելի երեխաներին ցուցափայտով հարվածել:
Դաստիարակչուհիների գործողությունների մասին հայտնի է դարձել, երբ մանկապարտեզի աշխատակիցն այդ մասին պատմել է ծնողներից մեկին, որն էլ ոստիկանություն է դիմել: Ավելի ուշ մանկապարտեզի սենյակներում ոստիկանության կողմից գաղտնի տեսախցիկներ են տեղադրվել, որոնք հաստատել են բռնության դեպքերը: