Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանը պաշտոնապես երդվել է
Այս շաբաթ Լին Մ. Թրեյսին երդվել է ծառայել Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ դեսպան Թրեյսին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավագ կադրային դիվանագետ է եւ Հայաստանում ներկայացնելու է Միացյալ Նահանգների նախագահին:
«Անհամբեր սպասում ենք նրան Երեւանում»,-ասված է հաղորդագրությունում: