Էդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Այս մասին Tert.am-ի հարցին, թե ինչ ընթացք է տրվել պատգամավորի դիմումին, ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին. «ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա»:
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ Էդմոն Մարուքյանը ոստիկանության 6-րդ վարչություն է դիմել և հայտնել, որ համացանցում անհայտ անձինք հրապարակել են տեսանյութեր և դրանց բովանդակությունը վարկաբեկում է թե´ իր, թե´ իր կնոջ և թե´ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ-պատգամավորների պատիվն ու արժանապատվությունը։