Բաքվում 19-ամյա աղջիկը դանակահարել է հորը
Բաքվի 19-ամյա բնակչուհի Գյունել Հուսեյնովան մեջքից դանակի երեք հարված է հասցրել հորը:
Ինչպես հայտնում է Новости-Азербайджан-ը՝ հղում անելով մայրաքաղաքային ոստիկանությանը, միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 20-ի գիշերը: 49-ամյա Իլհամ Հուսեյնովին ծանր վիճակում տեղափոխել են քաղաքային հիվանդանոց:
Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են աղջկան: Հարցաքննության ժամանակ աղջիկն ասել է, որ չի ցանկացել սպանել հորը, սակայն նա ստիպել է իրեն ձեռքն առնել դանակը:
Նրա խոսքով՝ հայրն անկանոն կենսակերպ էր վարում և մշտապես հարբում էր: Ընտանիքի հայրը ոչ սթափ վիճակում էր տուն գալիս և սկանդալ սարքում, ինչն էլ լցրել էր ընտանիքի անդամների համբերության բաժակը: Այդ օրն էլ աղջիկը, զայրանալով հարբած հոր արարքներից, ցասման պահին վերցրել է դանակն ու հարվածել նրան երեք անգամ: