Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 100 չվերթ
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մոսկովյան օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել: Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, այդ մասին հետևում է «Яндекс. Расписание» ծառայության տվյալներից:
Ծառայության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ չեղարկվել է 14 չվերթ, հետաձգվել՝ 95-ը:
«Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 3 չվերթ, 10-ը՝ չեղարկվել: «Վնուկովո»-ում 2 չվերթ հետաձգվել է, ևս 4-ը՝ չեղարկվել, իսկ «Շերեմետևո»-ում հետաձգվել է 68 չվերթ: