Սիլվա Համբարձումյանը՝ դատախազությունում
Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, Սամվել Մայրապետյանի ու Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործերով վկա Սիլվա Համբարձումյանն այսօր կրկին դատախազությունում էր։
Թե ինչ հարցով, Hraparak.am-ին չհաջողվեց պարզել, քանի որ տիկին Սիլվան կիսաձայն շշնջաց, որ տեղը հարմար չէ, դատախազությունում է, հեռախոսը դրեց։ Հետաքրքիր է՝ այս անգամ ինչ դրվագով կամ ինչ գործի շրջանակներում է Սիլվա Համբարձումյանն այցելել իրավապահներին։