Խաղատանը տանուլ տված քաղաքացին կնոջը խաբել է, թե իրեն թալանել են օլիգարխների թիկնապահները
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Փետրվարի 17-ին մի քաղաքացուհի ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Ծաղկաձոր քաղաքում գործող «Ռոյալ» խաղատանը նախկին նախագահների, պաշտոնյաների և օլիգարխների թիկնապահները պատանդ են վերցրել մի խումբ մարդկանց ու դանակի սպառնալիքով հափշտակել են նրանց փողերն ու ոսկյա զարդերը․ հայտնում է Shamshyan.com-ը։
Մինչ ոստիկանությունը կգնար ահազանգի հետքերով, հերթական ահազանգն է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, որը հայտնել է, թե իրեն պատանդ են պահել և ատրճանակով սպառնացել են կրակել:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ ահազանգի հեղինակներն են Ծաղկաձոր քաղաքի բնակիչներ են ՝ ամուսիններ Վարսենիկ Դ.-ն և Արա Մ.-ն:
Պարզվել է նաև, որ Արա Մ.-ն կնոջը կեղծ տեղեկություններ է հայտնել՝ փորձելով այդ կերպ թաքցնել «Ռոյալ» խաղատանը խոշոր գումար տանուլ տալու հանգամանքը:
Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: