Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը ակնկալում է ապրիլին նավթի շուկայում հավասարակշռության հասնել
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ Ալ Ֆալիհն ակնկալում է ապրիլին նավթի շուկայում հավասարակշռության հասնել՝ հայտնում է Reuters-ը։
«Մենք հուսով ենք, որ ապրիլին շուկան հավասարակշռված կլինի»,- լրագրողներին ասել է Ֆալիհը՝ հավելելով, որ մատակարարումների գլոբալ կրճատմանը հավատարմությունը «անկասկած է»։
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ), Ռուսաստանը եւ ՕՊԵԿ-ի մեջ չընդգրկված այլ արդյունահանողներ, որոնց միությունը հայտնի է որպես ՕՊԵԿ+, պայմանավորվել են այս տարվա հունվարի 1-ից օրական 1,2 մլն բարելով կրճատել նավթի մատակարարումները։
ՕՊԵԿ+-ը կհավաքվի ապրիլին՝ Վիեննայում, որպեսզի որոշում կայացնի մատակարարումների քաղաքականության եւ այն բանի վերաբերյալ, թե արդյոք արժի՞ հունիսից հետո երկարաձգել համաձայնագրի ժամկետը։