Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կժամանի Երևան
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան փետրվարի 21-ին պաշտոնական մեկօրյա այցով կժամանի Երևան: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով գերատեսչության ներկայացուցիչ Նինո Թոլորդավային:
Այցի շրջանակներում Իզորիան հայ պաշտոնակցի՝ Դավիթ Տոնոյանի հետ կստորագրի համագործակցության ամենամյա ծրագիրը:
«Կստորագրվի Վրաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության ամենամյա ծրագիրը, որը ենթադրում է բարձր մակարդակով երկկողմ ռազմավարական այցելություններ և համագործակցություն կրթության ու բժշկության ոլորտներում»,- հայտնել է վրաց նախարարության ներկայացուցիչը:
Երկու երկրի ՊՆ ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է 2016-ի դեկտեմբերին Թբիլիսիում: