Հատկապես մեղավոր են նրանք, ովքեր Արթուր Սարգսյանի երկրորդ կալանավորման հրամանը տվել են. Վարդան Օսկանյան (Տեսանյութ)
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի հոգեհանգստին ներկա է նաեւ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Oսկանյանը: Անդրադառնալով «Հաց բերողի» մահվան վերաբերյալ հարցին՝ նա նշեց, որ օրենքով սահմանված կարգով պետք է պատժվեն բոլոր մեղավորները՝ վերեւներից սկսած: «Հատկապես մեղավոր են նրանք, ովքեր Արթուր Սարգսյանի երկրորդ կալանավորման հրամանը տվել են»: Նա նշեց, որ Արթուրի եւ «Սասնա ծռերի» կալանավորումը քաղաքական պատվեր է, իսկ թե ով է պատվիրատուն՝ չմանրամասնեց: Եթե իր իշխանության օրոք նման բան լիներ, «Հաց բերողը» կկալանավորվե՞ր, թե՞ ոչ, Օսկանյանը նշեց, որ լեգիտիմ իշխանության դեպքում նման բան չէր լինի, որովհետեւ մարդիկ ճարահատյալ են նման քայլի դիմել:Դիտարկմանը, թե գուցե Արթուր Սարգսյանի երկրորդ անգամ կալանավորվելու պատճառն այն է, որ վերջինս սատարել է ՕՐՕ դաշինքին, Օսկանյանը հերքեց՝ նշելով, որ որպես այդպիսին առաջարկություն չի եղել Արթուր Սարգսյանին, բայց եթե վերջինս ցանկանար, իրենք միայն կողջունեին: