Տղամարդը դյուրավառ նյութով իր աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք եւ ինքնահրկիզվել
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Երեւանում, փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. մի քաղաքացի իր աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք եւ ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բարեբախտաբար, տեղում ծառայություն կատարող ոստիկանության ծառայողները նկատել են այդ տղամարդուն, մոտեցել եւ հոգեբանական բանակցություններ վարելու արդյունքում կարողացել են համոզել, որ տղամարդը այդ ծայրահեղ քայլին չդիմի։
Աղբյուրի տեղեկություններով՝ այնուհետեւ ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները նրան տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին, ում մոտ հայտնաբերվել է դյուրավառ նյութ, որով նա փորձել է կառավարության շենք մտնելուց հետո հրկիզել իրեն;
Աղբյուրը հայտնում է, որ այդ քաղաքացին Գյումրի քաղաքի բնակիչ 54-ամյա Հարություն Պ.-ն է, ով ինչ-որ խնդիրներ է ունեցել եւ իր աղջկա հետ այցելել է կառավարության շենք։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։