Հայ սպառողին մոլորության մեջ են գցում. ՀԿ ներկայացուցիչ
Հայ սպառողին մոլորության մեջ են գցում։ Այս մասին փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Սպառողների շահերի պաշտպանության ազգային ակադեմիա» ՀԿ մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը։
Նրա խոսքով՝ վերջին ամիսներին կաթնամթերքի շուկայում խախտումներ են նկատվում։ «Թթվասերի փոխարեն մարդկանց վաճառում են թթվասերի արտադրանք։ Ընդ որում՝ այս մասին տեղեկությունը պիտակին ներկայացված է փոքր տառատեսակով։ Դա հանգեցնում է նրան, որ քաղաքացիները վճարում են մի ապրանքի դիմաց, բայց ստանում են բոլորովին այլ ապրանք»,- պարզաբանել է փորձագետը։ Նա քաղաքացիներին կոչ է արել ուշադիր լինել՝ խաբեության զոհ չդառնալու համար։