Մոգերինին չի բացառել, որ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Վենեսուելայի դեմ
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Վենեսուելայի իշխանությունների դեմ, այս մասին գրում է ТАСС գործակալությունը:
«Սև ցուցակում նոր մարդկանց ավելացման հնարավորությունը առկա է միշտ և այն արդեն հնչել է: Եթե անդամ երկրները նման առաջարկ անեն, մենք կքննարկենք ու կքվեարկենք»,- ասել է Մոգերինին:
Նշենք, որ ավելի վաղ վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն, որն իրեն հռչակել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ, կոչ էր արել ԵՄ-ին խստացնել Վենեսուելայի գործող իշխանությունների դեմ պատժամիջոցները:
Նա, մասնավորապես, հույս էր հայտնել, որ ԵՄ-ի՝ Մադուրոյին վերջնագիր ներկայացնելը սոսկ սպառնալիք չէ, և որ եվրոպական երկրները կոնկրետ միջոցներ կձեռնարկեն հետագայում: