Հառիճում հաղթել է համայնքի գործող ղեկավարը
Շիրակի մարզի Հառիճ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է համայնքի գործող ղեկավար, անկուսակցական Ռոլանդ Նազարեթյանը՝ ստանալով 361 ձայն:
Փետրվարի 17-ին Հանրապետության մի շարք համայնքներում համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվել:
Հառիճում այդ պաշտոնի համար պայքարում էր 2 թեկնածու՝ համայնքի ղեկավար, անկուսակցական Ռոլանդ Նազարեթյանը և Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան ուսուցիչ, անկուսակցական Բակուր Հովհաննիսյանը, որն ստացել է 200 ձայն։
Հառիճում ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 868-ն է, որից ընտրության մասնակցել է 574-ը։
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Հայաստան Հանրապետության 24 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝ արտահերթ: