Ձորագետ համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Արմեն Գրիգորյանը
Լոռու մարզի Ձորագետ համայնքի ղեկավար է ընտրվել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, անկուսակցական Արմեն Գրիգորյանը:
Նրա օգտին քվեարկել է 75 ընտրող:
Նրա մրցակից, անկուսակցական Վիգեն Թումանյանն ստացել է 51 ձայն:
Ընդհանուր առմամբ Ձորագետ համայնքում ընդգրկված 186 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 130-ը: