Այսօր՝ 20 ապրիլի 2024թ., 00:00
Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել
Հարցում

Արդյոք սա կոռուպցիա չէ՞, և արդյոք ՀՀ-ում օլիգարխներ այլևս չկա՞ն

 

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի որդու՝ Հարություն Մաշադյանի կարիերայի առաջխաղացումը դարձել է շաբաթվա քննարկման կարևորագույն թեմաներից մեկը։ Ինչո՞ւ։

Նախ, Ռ. Մաշադյանի՝ «թավշյա» հեղափոխությունից հետո ՊԵԿ ղեկավար կազմում մնալը շատերի զարմանքն էր հարուցել ի սկզբանե։ Այնուհետև, միլիոնավոր դրամների հասնող ՊԵԿ պարգևավճարների թեման պայթյունի պես որոտաց։ Ըստ Yerevan.today-ի՝ 2018թ. դեկտեմբերին ՊԵԿ ղեկավարությունն ինքն իրեն պարգևատրել էր միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարներով։ Կայքը ներկայացրել էր դեկտեմբերին նրանց ստացած աշխատավարձային և պարգևատրումային ֆոնդը։

Ըստ այդմ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ստացել էր 8 մլն 55 000 դրամ, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 9 մլն 60 000 դրամ, ՊԵԿ աշխատազմի ղեկավարի տեղակալ Էդգար Գևորգյանը՝ 6 մլն 456 000 դրամ, ՊԵԿ խոշոր հարկատուների վարչության պետ Արթուր Հարությունյանը՝ 2 մլն 930 000 դրամ, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը՝ 6 մլն 6000 դրամ, և այլն։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ՊԵԿ շարքային հարկային տեսուչները, ծառայողները ստացել էին 100-200.000 դրամ։

Կայքը նաև գրել էր, թե ինչու է Ռաֆիկ Մաշադյանի պարգևավճարն ավելի բարձր. «Խոսակցություններ կան, որ ՊԵԿ-ն իրականում ղեկավարում է առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ով դեկտեմբերին ստացել է ամենաբարձր գումարը՝ աշխատավարձը և պարգևատրումը միասին՝ 9 մլն 60 000 դրամ»։ Հասարակության մեջ դժգոհության հսկայական ալիք բարձրացավ։ ՊԵԿ-ը, իհարկե, սկզբում այս տեղեկատվության հերքման անհհաջող փորձեր կատարեց, այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլք սկսեցին արդարացնել այդ պարգևավճարները՝ ասելով, թե անօրինական ոչինչ չի արվել։ Կայքը հրապարակեց ՊԵԿ-ի 2018թ. հոկտեմբեր ամսին ստացած աշխատավարձային միջոցների չափը՝ նշելով, որ ըստ այդ տեղեկության՝ պաշտոնյաներն այս գումարները ստացել են նոյեմբեր ամսին՝ որպես հոկտեմբեր ամսվա վճար։

Ըստ այդմ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ստացել էր 3 մլն 430 000 ՀՀ դրամ, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 3 մլն 43 000 դրամ, ՊԵԿ աշխատազմի ղեկավարի տեղակալ Էդգար Գևորգյանը՝ 2 մլն 640 000 դրամ, ՊԵԿ խոշոր հարկատուների վարչության պետ Արթուր Հարությունյանը՝ 2 մլն 190 000 դրամ, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը՝ 2 մլն 562 000 դրամ, և այլն։

 Այս ընթացքում մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն այս տարիներին համակարգում է տեղավորել իր ամբողջ ազգուտակին։ «Մասնավորապես, աղջկա ամուսնուն՝ Գոռ Մկրտչյանին, ընդունելով համակարգ, «գործուղել» է խոշոր հարկատուների տեսչություն։ Եղբոր փեսա Գոռ Ալեքսանյանին մի քանի ամսում դարձրել է վարչության պետի տեղակալ։ ՊԵԿ-ի շարքային աշխատողներն այդ պաշտոնին հասնում են միայն տասնամյակների ընթացքում։ Մաշադյանը, սակայն, այդքանով չի սահմանափակվել։ Արաբկիրի հարկայինում էլ աշխատում է նրա փեսայի քույրը։ Սանիկներից էլ Համբարձումյանը նույնպես խոշոր հարկատուների տեսչությունում է։ Իսկ քեռին՝ Հրաչիկ Գոգինյանը, Սյունիքի «գերեկամտաբեր»՝ մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետն է։ Ուշագրավ է, սակայն, որ ՊԵԿ համակարգում վերջին կրճատումները, երբ 120-ից ավելի մարդ ազատվեց աշխատանքից, զարմանալիորեն շրջանցել են վերը թվարկված անձանց։ Նրանք անձեռնմխելի են»։

Հարց էր ծագում՝ այդ ինչպե՞ս Ռաֆիկ Մաշադյանը կարողացավ մնալ այդ պաշտոնին թավշյա հեղափոխությունից հետո, այն դեպքում, երբ Փաշինյանի կառավարությունը հեղափոխությունից առաջ և հիմա անընդմեջ կրկնում է, թե պայքարում է կոռուպցիայի, օլիգարխիայի, թալանի, բարեկամ-ծանոթներին աշխատանքի, բարձր պաշտոնների տեղավորելու դեմ։ Ինչո՞ւ է Մաշադյանը նույնիսկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից բարձր պարգևավճարներ ստանում։

Նախ, նշենք, որ Ռաֆիկ Մաշադյանն իր կյանքի ողջ ընթացքում, դեռևս 1996 թվականից սկսած, պետական պաշտոններ է զբաղեցրել, աշխատել է ՊԵԿ համակարգում։

Ըստ civilnet.am-ի՝ նա 2017-ին հայտարարագրել է 5 միլիոն դրամ և 85 հազար դոլար դրամական միջոց, իսկ Մաշադյանի կնոջ՝ Արինա Մաշադյանի դրամական միջոցները կազմել են 35 հազար դոլար։

Տեղեկացնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի խրախուսման ֆոնդը ձևավորվում է ստուգման ակտերի 10 և ՀԴՄ ակտերի գումարային չափի 30 տոկոսից։ Մաքսային պետական ծառայության մասով այն գոյանում է մաքսավճարներից։

ՀՀ վարչապետի՝ 11.06.2018թ. թիվ 702-L որոշմամբ հաստատված ՀՀ ՊԵԿ կանոնադրությամբ՝ խրախուսման կարգի մեջ հստակ նշված է, թե ով և որքան պարգևավճար պետք է ստանա, այսինքն՝ հիմնական մասը պարգևավճարի պետք է ստանա անմիջական հայտնաբերողը։ Այդպես է արվել այն նպատակով, որպեսզի հարկային տեսուչը խրախուսվի, և ինքը ձգտի առավել ակտիվ լինել, ակտեր շատ գրել։ Խրախուսման կարգը չի նախատեսում, որ այդ պարգևավճարները պետք է բաժանվեն ղեկավար կազմի միջև։ Բացի այդ, ՊԵԿ նախագահն իրավունք ունի խրախուսել միայն այն աշխատակիցներին, ում ինքն է աշխատանքի ընդունել, իսկ իրեն և իր տեղակալներին աշխատանքի է նշանակել վարչապետը, և հետևաբար՝ միայն նա էլ իրավունք ուներ խրախուսել ՊԵԿ ղեկավար կազմին։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, որ ի պատասխան լրագրողների՝ պարգևավճարների մասին հարցերին, «անմեղ էր» ձևանում, իրականում չի բացառվում, որ հենց իր որոշմամբ է սահմանվել միլիոնավոր դրամների կազմող պարգևավճարների այդ չափը և ցանկը՝ ում և որքան պարևավճար տրվի։

Կարճ ժամանակ անց մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Ռաֆիկ Մաշադյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ազգականներ են։

 Politik.am-ի հրապարակման համաձայն՝ «Մայիսի 24-ին, երբ հեղափոխական թիմի գալուց հետո ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ նշանակվեց նույն համակարգում երկար տարիներ աշխատած Ռաֆիկ Մաշադյանը, շատերի մոտ հարց առաջացավ, թե ինչո՞ւ է Փաշինյանը նման կարևորագույն պաշտոնի նշանակում նախկին համակարգի վառ ներկայացուցիչներից մեկին։ Պետք է նկատել, որ Ռաֆիկ Մաշադյանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի մերձավոր շրջապատից է՝ նրա սանիկը։ Այս տարիներին Մաշադյանի անվան հետ են կապվել բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներ և խոշոր բիզնեսներ, օրինակ՝ «Վեգա» խանութների ցանցի հետ կապված կոռուպցիոն գործարքը:

Նրա անվան հետ են կապվում նաև «Մաշ Ֆարմ» դեղատների ցանցը, «Վենդա ՍՊԸ»-ն, տարբեր ՀԷԿ-եր և Երևան քաղաքում գտնվող տարբեր անշարժ գույքեր, ինչպես նաև՝ Ծաղկաձորում Գագիկ Խաչատրյանի տան կողքին գտնվող շքեղ առանձնատունը (այս մասին դեռ առաջ հիշեցրել էր «Հրապարակ» օրաթերթը)։ Ի վերջո, շատերի համար կասկածելի այս նշանակումը հետագայում մոռացվեց։ Եվ ահա, ամիսներ անց պարզ է դառնում, թե ի՞նչն է դրդել Նիկոլ Փաշինյանին նման կարևոր պաշտոնի նշանակել կասկածելի անցյալ ունեցող Մաշադյանին։ Բանից պարզվում է՝ Մաշադյանի մայրը և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մայրը մորաքրոջ աղջիկներ են։ Ըստ Էության, մորաքրոջ երեխաներ են նաև Աննա Հակոբյանն ու Ռաֆիկ Մաշադյանը։ …Ըստ շրջանառվող խոսակցություների՝ Աննա Հակոբյանը հիշեցրել է ամուսնուն, որ Մաշադյանը ժամանակին իրենց շատ է օգնել, երբ դեռ ընդդիմադիր էին, իսկ Մաշադյանն իշխանական էլիտայի հետ լավ հարաբերություններ ուներ»։

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի և Աննա Հակոբյանի միջև բարեկամական կապի վերաբերյալ մամուլում եղած հրապարակման առթիվ AuroraNews-ը դիմել էր Աննա Հակոբյանի մամլո խոսնակ Հասմիկ Հարությունյանին, պարզելու համար, թե լուրը որքանով է համապատասխանում իրականությանը։ Աննա Հակոբյանի պատասխանը հետևյալն էր. 

«Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է: Նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ: Ամուսինս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչև վարչապետ դառնալը, երբևէ Ռաֆիկ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու պահին գաղափար անգամ չի ունեցել նման կապի գոյության մասին»։

Մեծ աղմուկ առաջացրեց հաջորդ աղմկահարույց լուրը։ Ըստ «Ժամանակ» օրաթերթի՝ Ռաֆիկ Մաշադյանի միլիոնատեր որդին պաշտոնի առաջխաղացում է ունեցել։

 «ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի տակավին երիտասարդ, բայց միլիոնատեր որդին՝ Հարություն Մաշադյանը, օրերս, ավելի կոնկրետ՝ փետրվարի 4-ին, նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ։ Ավելի վաղ երիտասարդը զբաղեցնում էր Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնը։ Ուշագրավ է, որ ընդամենը 23 տարեկան Հարություն Մաշադյանն արդեն միլիոնատեր է՝ այն պարագայում, երբ նրա հայրը մշտապես եղել է պետական պաշտոնյա, իսկ ինքը դեռևս 23 տարեկան է և ևս եղել է պետական աշխատանքի։ Պաշտոնը ստանձնելու պահին կրտսեր Մաշադյանը հայտարարագրել է 12 միլիոն դրամ, 130 հազար դոլար և Volkswagen touareg մակնիշի ավտոմեքենա»,- փետրվարի 14-ին գրել էր թերթը։

Տեղեկատվությունը նոր դժգոհությունների տեղիք տվեց։ Փետրվարի 17-ին Դատախազությունը հանդես եկավ հերքում-պարզաբանմամբ.

 «Դատախազ Հարություն Մաշադյանը 2018թ. մարտին նշանակվել է ՀՀ դատախազության Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ։ 2019-ի փետրվարի 4-ին փոխադրվել է ՀՀ դատախազության Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ։ Հարություն Մաշադյանը դատախազ դառնալու համար անցել է օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը՝ սկսած մասնագիտությունից մինչև զինվորական ծառայությունը, և 2018 թվականի մարտից ընդունվել է դատախազության համակարգ՝ որպես դատախազ, նա երրորդ դասի խորհրդական է։ Հրապարակումներն այն մասին, թե Մաշադյանը նշանակվել է Երևանի կայազորի դատախազ, իրականությանը չեն համապատասխանում։ Այդ պաշտոնը զբաղեցնում է Արթուր Անտոնյանը, Մաշադյանը դատախազության պաշտոնյա չէ, նա դատախազ է։ Նշանակման պահին գործող օրենքը տարիքային սահմանափակում չի սահմանել»:

Ի դեպ, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը փորձել էր հասկանալ Դատախազության պարզաբանման գլուխկոտրուկը. «Ըստ դատախազության պարզաբանման, 1995թ.-ին ծնված Մաշադյանը 2010թ.-ին՝ այսինքն՝ 15 տարեկանում ավարտել ա դպրոցը, ենթադրենք՝ 5 տարեկանում ա դպրոց գնացել, արա բա ոնց ա 12 տարվա փոխարեն 10 տարի սովորել դպրոցում կամ 15 տարեկանում ոնց ա ընդունվել ԵՊՀ… Վոբշըմ կամ նորմալ պարզաբանում տվեք, կամ էլ հանգիստ նստեք տեղներդ»։ Ինչ արած, ՀՀ գլխավոր դատախազությունը շտապողականության պատճառով մոռացել էր, որ չպետք է գրեր՝ 15 տարեկանում է Մաշադյանի որդին ավարտել դպրոցը։ Հրահանգված էր՝ շատ արագ հերքել։

Հեղափոխությամբ եկած կառավարության համակիրները հարվածի սլաքներն ուղղեցին լուրը հրապարակող մամուլի դեմ։ Սոցիալական ցանցերում, սակայն, կրքերը չեն հանգստանում։ Զավեշտալի էր թե Աննա Հակոբյանի պատասխանը, որ խորթ մորաքրոջ թոռն է, և դեռ Փաշինյանն էլ երբևէ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, թե Դատախազության պարզաբանումը։ Մարդկանց մի մասը քննարկում էր Մաշադյանի որդու տարիքը, հոր և որդու ունեցվածքը, կարիերայի նման առաջխաղացումը, մյուս մասը՝ հին բարքերի շարունակությունը, երբ ազգականներին տեղավորում են բարձր պաշտոնների, իսկ «անտեր ու տանիք չունեցող» շարքային լավ մասնագետներին՝ հեռացնում են աշխատանքից կամ մոտ չեն թողնում։ Ընդ որում, շատերի համար հասկանալի էր, թե ինչ է արվել՝ Մաշադյանի որդուն սկզբում աշխատանքի են տեղավորում մարզերից մեկում, այնուհետև սահուն տեղափոխում մայրաքաղաք։ Արդյոք սա կոռուպցիա չէ՞։

Օրեր առաջ՝ փետրվարի 16-ին, ՊԵԿ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով, և այն չլինի ուղղակի փիառ գործիք»։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև պետական միջոցների հաշվին հարստացած օլիգարխ, ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը։ Համոզված ենք՝ նա ուշադիր լսել է ՊԵԿ կերպարանափոխման մասին վարչապետի մտքերը։

168.am

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan