1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 24 մայիսի 2019թ., 00:00
Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն ՄԻԵԴ-ը եւ Վենետիկի հանձնաժողովը չեն ողջունում լյուստրացիայի գործընթացը. փոխնախարար «Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյանը՝ անցումային արդարադատության շուրջ ԱԺ լսումների մասին Հե­ղա­փո­խու­թյան «վկա­նե­րը». երկրում անհանդուրժողականության, ատելության խոսքի սերմանման առաջին պատասխանատուն իշխանությունն է Ռոհանի․ Իրանը չի տրվի ԱՄՆ-ի ճնշումներին, նույնիսկ եթե ռմբակոծվի «Այս երեկոն՝ Վլադիմիր Պուտինի հետ»․ BBC-ն երգիծական թոք-շոու կհեռարձակի Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը Հայաստանից զենքի արտահանման ծավալներն ավելացել են «Քաղաքացիները դիմել են սադրանքի». Վանեցյանը՝ Բագրատաշենի միջադեպի մասին Աննա Հակոբյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին. Պատերազմը դեռ ավարտված չէ (տեսանյութ) Պետք է անել ամեն ինչ, որ հասարակության շրջանում փարատվեն բոլոր կասկածները, թե պաշտոնատար անձանց որտեղից իրենց ունեցվածքը. ԱԱԾ տնօրեն Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ-ի ներսում լսումներ են, բակում՝ բողոքի ակցիա Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին ԱՄՆ-ն կշարունակի իրանական սպառնալիքների մոնիթորինգը. Պոմպեո ՊՎԾ-ն ավարտել է Հայաստանի երիտասարդական hիմնադրամում իրականացված ուսումնասիրությունը Ջուլիան Ասանժին սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում Բասենում տղամարդը դանակահարել է քրոջն ու քրոջ որդուն Ո՞ր դեպքում կարող են բռնագանձվել մարդու դրամական միջոցները ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել Տիմոշենկոն անթույլատրելի է համարել Ռուսաստանի հետ բանակցելու հարցով հանրաքվեի անցկացումը Գիտնականները եռաչափ մոդելով վերստեղծել են 1300 տարի առաջ ապրած մարդու դեմքը Փաշինյանի միակ գործիքը փողոցն է մնացել «Արսենալ»-ի երկրպագուները ստորագրահավաք են սկսել` պահանջելով, որ Եվրոպա լիգայի անցկացման վայրը փոխվի Հատուկ գործողությունների արդյունքում 50 երեխա ազատվել է մանկապիղծների ձեռքից Թուրքիայի ՍԴ–ն կրոնի ազատության խախտում է համարել Հայոց պատրիարքի ընտրությունը խոչընդոտելը Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին Հնդկական օվկիանոսի հատակին նոր վիթխարի հրաբուխ է գոյացել Թուրքիայում տեղի է ունենում «Էրջիյես-2019» զորավարժությունը Երկրագնդի կանանց 41 տոկոսը երազում է մենակ ճամփորդելու մասին Սերգեյ Սկրիպալը թունավորման դեպքից հետո առաջին անգամ զանգահարել է հարազատներին Բարձր սոցիալական դասերի մարդիկ հակված են գերագնահատել իրենց կարողությունները. գիտնականներ Պտտահողմ, մրրիկներ. ԱՄՆ-ում տները «կախված են մնացել օդում» (տեսանյութ) Մերժվածը. ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այցն ԱՄՆ չափազանց անհաջող է եղել Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին Ո՞նց կարելի է նման կարճամիտ, անգրագետ քաղաքական «կոզրներ» տալ քո թշնամուն․ Աշոտյանը՝ Փաշինյանին Անակնկալ. Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց Կալիֆոռնիայում հայուհին նշանակվել է 30 կրթական հաստատության ղեկավար Լսումներ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով. Ուղիղ Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար Երանոսյանի փոխարեն՝ վարչապետի համադասարանցին Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում» Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու կյանքի խաղ․ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում անդրադարձել են Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու հարցին Արտահո՞սք, թե ժուչոկներ. այս թեման քննարկվել է «Իմ քայլի» ներքին «չաթում». մանրամասներ Փարիզում 45 մլն եվրո արժողությամբ ադամանդ են գողացել Հրաչյա Հակոբյանն ինքնաբացարկ է հայտնել «Իմ քայլի» ներսում արդեն դժգոհություն կա Փաշինյանից. տրոհումն անխուսափելի է «Իմ քայլը» հանրային աջակցությունը ցույց տալու հանրահավա՞ք կանցկացնի Սա սկանդալ է. բրիտանացի պատգամավորն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին (տեսանյութ) Ժամանակակից Հայաստանի և Նիկոլ Փաշինյանի մարտահրավերները. Независимая газета-ի անդրադարձը Ավարտվեց ՀՅԴ հրավիրած հանրահավաքը Ազատության հրապարակում ԱՄՆ-ի կոնգրեսը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ անող բանաձև է ընդունել ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային պատերազմը սպառնալիքի տակ է դնում գլոբալ տնտեսական աճը. ԱՄՀ Երեւանում ուրախությունից պարում են հենց փողոցում (տեսանյութ) Քաթարում 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կմասնակցի 32 թիմ Դատական համակարգի անկախությունը սահմանադրական կարգի հիմնարար հենասյուն է. ՀՀ–ում ԵՄ դեսպանների հայտարարությունը Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը առաջ է բերում որոշ հարցեր Գյումրու շուկայում օճառներ են վաճառում, որոնց վրա նշված է Պաշտպանության նախարարություն Ռամիլ Սաֆարովն ամոթալի հանցագործություն է կատարել. Խաջիդա Իսմայիլովա Քառասունքի արարողությունն ավարտվել է ծեծկռտուք-դանակահարությամբ. կան վիրավորներ Եթե լենանազարյաններն ասեն՝ եկեք պավլիկմորոզովություն արեք, ապա արդեն պատկերացնում եմ՝ ինչ կլինի Եթե այսօր հրաժարական չտայի, գիտեմ՝ փոխելու էին Հոգաբարձուների խորհրդի ողջ կազմը, որ կարողանային ինձ հանել. ես այդ հաճույքը նրանց չեմ պատճառի. Արամ Սիմոնյանի ելույթը Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին Ինչո՞ւ են «Արսենալ»-ի երկրպագուներն Ազարին ու Կանտեին «հայ դարձրել» Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը հաշտվել են Երիտասարդ ծնողները նորածին երեխային մոռացել են տաքսու մեջ ծննդատնից վերադառնալիս «Եվրատեսիլի» արդյունքները վերահաշվարկել են Վլադիմիր Զելենսկու հրաժարականի մասին խնդրագիրը մեկ օրում անհրաժեշտ քանակությամբ ձայն է հավաքել «Ես Պուտինի հետ երկխոսություն չեմ ունենա, միայն կհիշեցնեմ, որ նա խախտել է բոլոր պարտավորությունները». Զուրաբիշվիլի Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում (լուսանկարներ) Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է տաք ապուրը «ժայթքում» մատուցողուհու դեմքին (տեսանյութ) Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է Ռուսաստանի հետ երկխոսությունից Ոստիկանապետի հայտարարությունը փաստեց՝ դատարաններն արգելափակելու ակցիան քաղաքական իշխանության կողմից պետական մակարդակով կազմակերպված էր Ազատության հրապարակում ՀՅԴ հանրահավաքը՝ ուղիղ Հորս տանը 50 ախռանիկ են ապրում, որոնք պահում են մեզ (տեսանյութ) Ադրբեջանում միկրոավտոբուս է կողաշրջվել. 2 զոհ, մեծ թվով վիրավորներ կան Տպավորություն է, թե ինչ-որ մեկին ուզում են ապացուցել, որ հեղափոխականներից ավելի հեղափոխական են. Երվանդ Վարոսյան ՊՎԾ-ն մեղադրել է ոստիկանապետին ոչ պրոֆեսիոնալ դիրքորոշում հայտնելու մեջ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը բողոքարկման ենթակա չէ
Հարցում

ՀՀ-ն պատրաստ է անել առավելագույնը՝ գազի, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում Իրանի հետ համագործակցության համար. ԻԻՀ-ում ՀՀ դեսպան

Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարելիք պաշտոնական այցին ընդառաջ Իրանի իսլամական հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը ծավալուն հարցազրույց է տվել իրանական «Մեհր» լրատվական գործակալությանը՝ անդրադառնալով հայ-իրանական, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի:

-Փետրվարի 27-ին ԻԻՀ նախագահ Հ. Ռոհանիի հրավերով պաշտոնական այցով Իրան է ժամանելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպիսի՞ հարցեր են քննարկվելու հանդիպումների ժամանակ:

-Այո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հրավերով կկատարի իր առաջին պաշտոնական այցն Իրան: Այս այցն ինքնին բխում է Հայաստանի նորընտիր կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից, համաձայն որի, Հայաստանը շարունակելու է ակտիվորեն զարգացնել միջպետական հարաբերությունները հարևան և բարեկամ Իրանի հետ:

ՀՀ կառավարության համար սա վճռորոշ ժամանակաշրջան է, քանի որ այս օրերին երկրի խորհրդարանն ընդունելու է առաջիկա հնգամյակի ծրագիրը, որտեղ առանձնահատուկ տեղ է հատկացված արտաքին քաղաքականության խնդիրներին:

Կարծում եմ, որ ամերիկյան պատժամիջոցների գործադրման պայմաններում Իրանի համար ևս կարևոր է գործընկեր երկրների, մասնավորապես, հարևան Հայաստանի հետ ունենալ երկարաժամկետ, կայուն և փոխշահավետ հարաբերություններ:

Ուստի, հասկանալի է, որ Փաշինյան-Ռոհանի բանակցությունները ներառելու են քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտների հարցերի լայն շրջանակ: Վստահ եմ, որ բոլոր հարցերի վերաբերյալ կլինեն շահագրգիռ և գործնական քննարկումներ:

- Իրանն առաջին երկրներից է, որ պաշտոնապես ճանաչել է Հայաստանի անկախությունը, և այդ ժամանակվանից ձևավորվել են երկու երկրների հարաբերությունները:

Որո՞նք են այն կարևորագույն ոլորտները, որոնց հիման վրա ձևավորվել են երկու երկրների հարաբերությունները:
-Հայաստան-Իրան միջպետական հարաբերություններն ավելի քան քառորդ դարի պատմություն ունեն: Իրենց ձևավորման օրվանից մինչ այսօր այդ հարաբերությունները բարեկամական են և գործընկերային: Քաղաքական հարաբերություններում երբեք կնճռոտ խնդիրներ չեն եղել, միջազգային կառույցներում Հայաստանը մշտապես դրսևորել է Իրանի համար նպաստավոր դիրքորոշում: Տնտեսական բնագավառում կարևոր տեղ է հատկացվել գազի, էներգետիկայի ոլորտի ծրագրերին և դրանք այսօր էլ երկկողմ տնտեսական օրակարգի առաջնահերթությունների մեջ են:

Վերջին տարիներին մեծ ակտիվություն է արձանագրվել տուրիզմի ոլորտում և մշակութային կապերի ամրապնդման գործում:

- Հարավային Կովկասի հակամարտությունների, այդ թվում Ղարաբաղի հակամարտության հարցում Իրանը հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերել: Ինչպե՞ս կգնահատեք Իրանի դերն այդ հակամարտության տեսանկյունից:

-Իրանը գործնականում հավասարակշռված վերաբերմունք է ցուցաբերում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և խնդրի լուծումը տեսնում խաղաղ բանակցությունների տիրույթում:

Ընդհանրապես, Իրանի դիրքորոշումն այս հարցում տարածաշրջանային անվտանգության տեսակետից կարևոր զսպման գործոն է:

-Հայերի ներկայությունն Իրանում երկու երկրների միջև կրոնական և մշակութային հարաբերությունների ամրապնդման գործոններից մեկն է: Ինչպե՞ս կարելի է օգտագործել այս ներուժը հարաբերությունների խորացման և ընդլայնման համար:

-Պետք է նկատի ունենալ, որ իրանահայ համայնքի զգալի մասն այս երկրում ապրում է հազարամյակներով և նրանք Իրանի օրինապաշտ ու արժանապատիվ քաղաքացիներն են: Նրանք մեծ վաստակ ունեն և՛ գիտության ու կրթության, և՛ մշակույթի, և՛ տնտեսության զարգացման, ինչպես նաև երկրի պաշտպանության ամրապնդման գործում և դրա համար մեծ հարգանք են վայելում:

Հայ համայնքի անդամները լավագույն կերպով իրականացնում են մի կարևոր առաքելություն ևս: Նրանք նվիրված են Հայաստան-Իրան կապերի ամրապնդման գործին ինչպես իրենց անձնական գործունեությամբ, այնպես էլ ընդհանրապես հայաստանցիների և իրանցիների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն աջակցելու առումով:

Այս իմաստով նրանք մեծապես օգնում են հայաստանյան և իրանական պետական և հասարակական մարմիններին, այդ թվում՝ Երևանում և Թեհրանում գործող դեսպանություններին:

-Վերջերս Ջոն Բոլթոնն այցելեց Հայաստան և հանդիպում ունեցավ Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հատ: Թվում է՝ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ Իրանի հետ լավ հարաբերություններ ունենալու պատճառով: Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումն այս կապակցությամբ, Հայաստանն արդյոք միանալու՞ է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին:

-Կարծում եմ՝ այդ տպավորությունն իրականությունից շատ հեռու է: Ամերիկյան պատժամիջոցային քաղաքականությունը հավասարապես ազդում է Իրանի բոլոր գործընկեր երկրների վրա: Նույնիսկ Եվրոպական միությունը, համաշխարհային հզոր կառույց լինելով, այսօր չի կարողանում լիարժեք կերպով օգնել Իրանին տարբեր երկրների և ընկերությունների հետ անխափան տնտեսական կապեր ունենալու գործում:

Գործադրվող պատժամիջոցների մեջ, նավթի ոլորտից բացի, իրենց ծանր հետևանքներով առանձնանում են բանկային ոլորտի խստագույն սահմանափակումները: Ի դեպ, բանկային այս սահմանափակումները կապված են ոչ միայն միջուկային ծրագրի հետ:

Ֆինանսաբանկային այս խոչընդոտները օբյեկտիվորեն խանգարում են և՛ առևտրային գործընթացներին, և՛ ներդրումային ծրագրերին:

Այս պայմաններում Հայաստանի կառավարությունը պատրաստ է անել առավելագույնը, որպեսզի շարունակվի համագործակցությունը գազի, էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում: Պատրաստ ենք նաև առավելագույն ջանքեր գործադրել առևտրի և ներդրումային ծրագրերի իրականացման գործում:

Հասկանալի է, որ վերը նշված բոլոր խնդիրների լուծումները պետք է փնտրել համատեղ ուժերով` հաշվի առնելով երկու կողմերի և՛ շահերը, և՛ հնարավոր ռիսկերը:

Փետրվարի 27-ին Թեհրանում տեղի ունենալիք Փաշինյան-Ռոհանի հանդիպման ընթացքում վստահ եմ, որ վերը նշված բոլոր հարցերի վերաբերյալ շահագրգիռ քննարկումներ կլինեն:

-Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Մակրոնը ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր է հայտարարել Ֆրանսիայում: Նկատի ունենալով այս հարցի կարևորությունը Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ՝ այն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Թուրքիա-Ֆրանսիա և ընդհանրապես, Թուրքիա-Եվրոպական միություն հարաբերությունների վրա:

-Ես չէի ցանկանա անդրադառնալ այս հարցի մանրամասներին: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության առջնահերթ հարցերից մեկն է, որի իրականացման ճանապարհին մենք ունենք մեր բազմաթիվ բարեկամ երկրների աջակցությունը և դրանց թվում, իսկապես, Ֆրանսիան շահեկանորեն առանձնանում է: Սրա համար մենք երախտապարտ ենք ֆրանսիական իշխանություններին և առաջին հերթին ֆրանսիական եղբայրական ժողովրդին:

Ինչ վերաբերում է Թուրքիային, այն մինչև օրս շարունակում է ժխտողական քաղաքականություն վարել, թեև վերջին տարիներին թուրքական հասարակության մեջ հուսադրող տեղաշարժեր են տեղի ունենում, և բազմաթիվ թուրքեր ճանաչում են պատմական ճշմարտությունը: Ես լավատես եմ և կարծում եմ՝ դեպի ճշմարտություն և արդարություն ժամանակի ընթացքը անկասելի է:

-Ինչպիսի՞ն են ներկայումս Հայաստան-Թուրքիա հարաբերությունները՝ նկատի ունենալով կողմերի որոշ նախաձեռնությունները, և ինչպե՞ս եք Դուք գնահատում երկու երկրների հարաբերությունների ապագան:

-Անցյալը չափազանց կարևոր է, և հայ ժողովրդի վերաբերմունքը 20-րդ դարի մեծագույն ողբերգության նկատմամբ հայտնի է, սակայն Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը միտված է առաջին հերթին դեպի ապագան: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների խնդիրը չափազանց բարդ է, սակայն մի բան ակնհայտ է. Հայաստանի կառավարությունն այս փուլում կողմակից է Թուրքիայի հետ միջպետական հարաբերությունների նվազագույն չափանիշների բավարարմանը՝ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում, որը կզուգորդվի Թուրքիայի կողմից Հայաստանի պետական սահմանների ապաշրջափակման հետ:

website by Sargssyan