Ապրիլին Մոսկվայում կկայանա Պուտին-Էրդողան հերթական հանդիպումը. Ուշակով
Դեռ մի քանի օր է անցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հերթական հանդիպումից, պաշտոնական Մոսկվան, սակայն, արդեն հայտարարում է Պուտին-Էրդողան նոր հանդիպման մասին։
«Պուտինն ու Էրդողանը հերթական բանակցությունները կանցկացնեն Մոսկվայում այս տարվա ապրիլին», - երեկ հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
Հիշեցնենք՝ փետրվարի 15-ին Էրդողանն այցելել էր Ռուսաստան՝ Սոչի, որտեղ նախ երկկողմ հանդիպում էր անցկացրել Պուտինի հետ, այնուհետև կայացել էր Սիրիայի հարցով Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթնաժողովը։
Կողմերը պայմանավորվել են վերջ տալ ահաբեկչությանը Սիրիայի Իդլիբ նահանգում և աջակցել Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի կայացմանն ու աշխատանքների մեկնարկին։