Ցուցարարները գրոհել են Ալբանիայի վարչապետի կեցավայրը
Ալբանիայի ընդդիմության կողմնակիցները փորձել են ներխուժել երկրի վարչապետ Էդի Ռամայի կեցավայր՝ պահանջելով վերջինիս հրաժարականը, հաղորդում է Reuters-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցարարները կարողացել են թռչել ոստիկանական արգելապատնեշի վրայով և սկսել են կոտրել շենքի դռները մետաղե ձողերով:
Նշվում է, որ իրավախախտների հանդեպ կիրառվել է արցունքաբեր գազ: