Պուտինն ու Լուկաշենկոն Սոչիում հոկեյ են խաղացել (Տեսանյութ, լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում կայացած հանդիպումից հետո հոկեյ են խաղացել «Շայբա» սառցադաշտում, գրում է gazeta.ru-ն:
Հատկանշական է, որ երկու պետությունների ղեկավարները խաղացել են ոչ թե իրար դեմ, այլ միևնույն թիմում:
Նախագահների «Վագրեր» թիմը 16:1 հաշվով հաղթել է «Արջեր»-ին:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախագահների հետ նույն թիմում է եղել նաև Լուկաշենկոյի որդին, որը խաղադաշտ է դուրս եկել առաջին համարի տակ: Մինչդեռ Պուտինը խաղացել է 11 համարի ներքո: