Արջի քոթոթները որոշել էին թաքուն հյուրասիրվել ուրիշի տանը (Տեսանյութ)
Կալիֆորնիա նահանգի բնակիչ Բրայան Կենգոտը պատմել է, որ բաց պատուհանից իր տուն են մտել արջի 2 քոթոթներ, այս մասին գրում է TODAY'S TMJ4-ը:
Անկոչ հյուրերին տեսանկարահանել են տանը տեղադրված տեսխցիկները: Կադրերում երեւում է, որ քոթոթներից մեկը հետաքրքրվել է սառնարանի պարունակությամբ, իսկ մյուսը որոշել է հանգստանալ հյուրասենյակում:
Տղամարդու խոսքերով, արջուկները մեծ վնաս չեն պատճառել եւ առաջին անգամը չէ, որ նրան «հյուր են գալիս»:
Top-News.am