Դեն Բիլզերյանը՝ «Գրեմմի» մրցանակի արժանացած Քարդի Բիի հետ
Այս թեմայով
- Ես ձեր թիկունքում եմ ու հպարտանում եմ ձեզանով. Դեն Բիլզերյանը` հայ զինվորներին
- Instagram-ի «արքայից» մինչև ԱՄՆ նախագահ. Դեն Բիլզերյանը հայտնել է 2024թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին
- Դեն Բիլզերյանը մարզվում է մի խումբ կիսամերկ մոդելների հետ (տեսանյութ)
- Տեսանյութ Դեն Բիլզերյանի խելահեղ երեկույթից
Հայ միլիոնատեր, «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը համատեղ լուսանկար է հրապարակել հայտնի ռեփ կատարող Քարդի Բիի հետ։ Ignite ապրանքանիշի հիմնադիրն այն հրապարակել է Instagram-ի իր էջում։
Ռեփեր Քարդի Բին վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում է։ Օրերս կայացած «Գրեմմի» մրցանակաբաշխության ընթացքում Քարդին ստացել է «Լավագույն ռեփ ալբոմ» մրցանակը, սակայն ստիպված էր ջնջել Instagram-ի իր էջը քննադատության ալիքից հետո։ ռեփ կատարողի հետ նույն անվանակարգում հետմահու առաջադրված է եղել նաեւ Մակ Միլլերը, ով մահացել է նախորդ տարի։ Նախկին սիրելիին պաշտպանել է նաեւ երգչուհի Արիանա Գրանդեն, ով այս տարի բոյկոտել է մրցանակաբաշխությունը։ Twitter-ում արված հրապարակումներում նա Քարդի Բիին աղբ էր անվանել եւ հայհոյել, ինչը չէր կարող չանդրադառնալ Քարդիի վրա։
«Պոկերի արքա» Դեն Բիլզերյանն իր միկրոբլոգում հրապարակման մեջ նշել է Քարդի Բիին եւ մեկնաբանություններում գրել. «Նրանք մեզ չեն կարող ասել՝ ինչպես վարվել»: Քարդին սեքսուալ կերպարում է, երգչուհին նախապատվություն է տվել սեւ հագուստին։